Հայտարարագիր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին մեկ տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, 60 մլն 81 հազար դոլարի եւ 40 մլն եվրոյի եկամուտ: Տվյալները նշված են նրա` ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում:

Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն եւ 700 հազար դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: 2012 մարտի 1-ի դրությամբ` բանկային հաշվեհամարներում ունեցել է 1 միլիարդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազար դոլար եւ 20 մլն 483 հազար եվրո: Նա հայտարարագրել է նաեւ թանկարժեք կահույք` 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Գագիկ Ծառուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազար քառակուսի մետր է, իսկ հողամասերինը` մոտ 32 հեկտար, ունի նաեւ յոթ հատ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմը» ձեռք է բերել 2008-ին:

Advertisements
  1. Society’s Amnesia As Tsarukyan’s Amnesty » The Truth Must Be Told
  2. Ծառուկյանի ամնիստիան հասարակության ամնեզիան է » Respect Article 65

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: