Երբ իշխանությունը նաեւ բիզնես է

ՀՀ Սահմանադրությունը ԱԺ պատգամավորներին արգելում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն միեւնույն է, խորհրդարանի մեծամասնությունը հենց գործարարներ են:

ՀՀ առաջին գումարման` 1995-1999թ.թ. Աժ-ում կարելի էր հաշվել թվով 31 գործարար-պատգամավորների: Սակայն այդ ժամանակ ՀՀ օրենսդրությունը ԱԺ պատգամավորին չէր արգելում այլ աշխատանքով զբաղվել, այդ թվում` տնտեսական գործունեություն ծավալել: Բացի այդ, 1995-1999-ի խորհրդարանի պատգամավորների տնօրինած գործարանները հիմնականում պետական ձեռնարկություններ էին, այսինքն, նրանք ինչ-որ առումով պետական պաշտոնյաներ էին, որոնց խիստ վերապահումով կարելի էր գործարար անվանել: Նրանց մի մասը հետագայում, իհարկե, դարձավ գործարար բառիս իսկական իմաստով, մի մասն էլ այդպիսին էր հենց այդ ժամանակ: Օրինակ` ասենք, Գագիկ Արշավիրի Աբրահամյանը, Հովիկ Արգամի Աբրահամյանը, Վարդան Այվազյանը, Վոլոդյա Բադալյանը, Արտաշես Գեղամյանը, որը մինչ խորհրդարան գալը եղել է «Պրոմեթեւս» հայկական ունիվերսալ բորսայի տնօրեն եւ «21-րդ դար» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: Հետագայում գործարար դարձած առաջին գումարման Աժ պատգամավորներից են նաեւ Կարեն Կարապետյանը (Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայիս ղեկավար), Հարություն Ղարագյոզյանը, Անդրանիկ Մանուկյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Մհեր Սեդրակյանը:

ՀՀ երկրորդ գումարման` 1999-2003-ի ԱԺ-ում գործարար-պատգամավորների թիվը արդեն 45 է, հետեւյալ ցանկով:
1. Հենրիկ Աբրահամյան – ՀՀԿ
2. Նապոլեոն Ազիզյան – «ԻՄ»
3. Արծրունի Աղաջանյան – ՕԵԿ
4. Սամվել Ավետիսյան – «ԺՊ»
5. Գուրգեն Արսենյան
6. Վոլոդյա Բադալյան
7. Գառնիկ Բադալյան – ՀՀԿ
8. Մանվել Բադեյան – ԺԴԿ
9. Սամվել Բալասանյան
10. Վահրամ Բաղդասարյան
11. Ստեփան Բարսեղյան – ՕԵԿ
12. Մելիք Գասպարյան
13. Արտաշես Գեղամյան – «ԻՄ»
14. Նահապետ Գեւորգյան – «Միասն.»
15. Վահագն Գրիգորյան – «ԺՊ»
16. Հրանտ Գրիգորյան – «Միասն.»
17. Գեւորգ Դավթյան –  ՀՀԿ
18. Արսեն Դարբինյան – ՀՀԿ
19. Ռոբերտ Ենգոյան – «Միասն.»
20. Սամվել Թումանյան – ՀԺԿ
21. Էդմունդ Ծատուրյան – ՀԺԿ
22. Պարույր Կարապետյան – «ԺՊ»
23. Կարեն Կարապետյան – «ԺՊ»
24. Գագիկ Կոստանդյան – «ԻՄ»
25. Գեւորգ Հակոբյան – «Միասն.»
26. Հակոբ Հակոբյան – «Հայաստան»
27. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)- «ԺՊ»
28. Հակոբ Հակոբյան – «ԺՊ»
29. Արամ Հարությունյան – ՕԵԿ
30. Մարտին Հովհաննիսյան
31. Արամ Հովհաննիսյան – ՀՀԿ
32. Մանվել Ղազարյան – «Միասն.»
33. Հարություն Ղարագյոզյան – ՀՀԿ
34. Գրիգոր Մադաթյան – «ԺՊ»
35. Վարդգես Մաթեւոսյան – «Միասն»
36. Գագիկ Մելիքյան – ՀՀԿ
37. Հերմինե Նաղդալյան – ՀՀԿ
38. Վրեժ Շահգելդյան – «ԺՊ»
39. Ալեքսան Պողոսյան – ՀՀԿ
40. Տարոն Սահակյան –
41. Լեւոն Սարգսյան – «ԺՊ»
42. Սամսոն Սարգսյան – ԺԴԿ
43. Խաչատուր Սուքիասյան
44. Մարտին Սուքիասյան – ՀՀԿ
45. Հարություն Փամբուկյան

Նշված գործարարներից բացի երկրորդ գումարման ԱԺ-ի գործարար-պատգամավորներ են եղել նաեւ Անդրանիկ Մանուկյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Խաչատրյանը եւ Էդուարդ Մադաթյանը, որոնք հետագայում պաշտոնների են նշանակվել եւ վայր են դրել իրենց մանդատները:

Երրորդ գումարման` 2003-2007 թ.թ. ԱԺ-ում գործարար-պատգամավորների թիվը արդեն հասնում է 66-ի: Նրանք են.
1. Սերյոժա Աբրահամյան
2. Հենրիկ Աբրահամյան – ՀՀԿ
3. Նապոլեոն Ազիզյան – ԱՄԿ
4. Սամվել Ալեքսանյան –
5. Աշոտ Աղաբաբյան – ՀՀԿ
6. Գագիկ Ավետյան – ՕԵԿ
7. Տիգրան Արզաքանցյան – ՀՀԿ
8. Գուրգեն Արսենյան – ՄԱԿշ
9. Աշոտ Արսենյան – ՀՀԿ
10. Աշոտ Ափոյան – ՀՅԴ
11. Վլադիմիր Բադալյան – ՀՀԿ
12. Վոլոդյա Բադալյան
13. Մանվել Բադեյան – ՀՀԿ
14. Սամվել Բալասանյան – ՕԵԿ
15. Աշոտ Բաղդասարյան – ՀՀԿ
16. Վահրամ Բաղդասարյան
17. Էդուարդ Գաբրիելյան – ՕԵԿ
18. Նահապետ Գեւորգյան – ՀՀԿ
19. Մուրադ Գուլոյան – ՀՀԿ
20. Արայիկ Գրիգորյան – ՀՅԴ
21. Հրանտ Գրիգորյան – ՀՀԿ
22. Արամայիս Գրիգորյան –
23. Սայադ Զախարյան
24. Համլետ Թամազյան
25. Սամվել Թումանյան – ԱՄԿ
26. Լյովա Խաչատրյան
27. Գագիկ Ծառուկյան
28. Էդմունդ Ծատուրյան
29. Կարեն Կարապետյան
30. Ալեքսան Կարապետյան – ԱՄԿ
31. Գագիկ Կոստանդյան – ԱՄԿ
32. Գեւորգ Հակոբյան – ՀՀԿ
33. Հակոբ Հակոբյան – «Հայաստան»
34. Հակոբ Հակոբյան (Ճոյտ) – ՀՀԿ
35. Հակոբ Հակոբյան – ՀՀԿ
36. Վահե Հակոբյան – ՀՀԿ
37. Արկադի Համբարձումյան
38. Ռուբեն Հայրապետյան – ՀՀԿ
39. Արմենուհի Հովհաննիսյան – ՀՅԴ
40. Արամ Հարությունյան – ՕԵԿ
41. Մանվել Ղազարյան – ՀՀԿ
42. Հարություն Ղարագյոզյան – ՀՀԿ
43. Արեգ Ղուկասյան – ՀՀԿ
44. Վարդգես Մաթեւոսյան – ՀՀԿ
45. Խաչիկ Մանուկյան
46. Աբրահամ Մանուկյան – ՀՀԿ
47. Մելիք Մանուկյան –
48. Գրիգոր Մարգարյան
49. Գագիկ Մելիքյան – ՀՀԿ
50. Արշակ Մխիթարյան – «Գործարար»
51. Մանվել Նազարյան
52. Հերմինե Նաղդալյան – ՀՀԿ
53. Սամվել Շահգալդյան
54. Ալեքսան Պետրոսյան
55. Մնացական Պետրոսյան – ՄԱԿ
56. Լեւոն Պողոսյան – ՄԱԿ
57. Արմեն Պուրտոյան – ՀՀԿ
58. Սամվել Սահակյան
59. Ալեքսանդր Սարգսյան – ՀՀԿ
60. Լեւոն Սարգսյան – ՀՀԿ
61. Արտակ Սարգսյան – ՕԵԿ
62. Խաչատուր Սուքիասյան –
63. Մարտին Սուքիասյան – ՀՀԿ
64. Մխիթար Վարագյան
65. Միքայել Վարդանյան – ՀՅԴ
66. Հարություն Փամբուկյան – ՀՀԿ

Չորրորդ գումարման` ներկայիս ԱԺ-ի գործարար-պատգամավորները 76-ն են: Նրանց ցանկը տեղ է գտել իշխանություն-ընդդիմություն բանակցությունների շրջանակում Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած փաստաթղթում: Նրանցից շատերը նախորդ ԱԺ-ում էլ են եղել, բայց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում են վերջին տարիներին:
1. Գագիկ Աբրահամյան – ՀՀԿ
2. Հովիկ Աբրահամյան – ՀՀԿ
3. Լեռնիկ Ալեքսանյան – ՀՀԿ
4. Աշոտ Աղաբաբյան – ՀՀԿ
5. Վարդան Այվազյան – ՀՀԿ
6. Սուքիաս Ավետիսյան – ՀՀԿ
7. Տիգրան Արզաքանցյան – ՀՀԿ
8. Աշոտ Արսենյան – ՀՀԿ
9. Արա Բաբլոյան – ՀՀԿ
10. Վոլոդյա Բադալյան – ՀՀԿ
11. Մանվել Բադեյան – ՀՀԿ
12. Նահապետ Գեւորգյան – ՀՀԿ
13. Հրանտ Գրիգորյան – ՀՀԿ
14. Ռաֆիկ Գրիգորյան – ՀՀԿ
15. Արտակ Դավթյան – ՀՀԿ
16. Հակոբ Հակոբյան – ՀՀԿ
17. Վահե Հակոբյան – ՀՀԿ
18. Արկադի Համբարձումյան – ՀՀԿ
19. Ռուբեն Հայրապետյան – ՀՀԿ
20. Մանվել Ղազարյան – ՀՀԿ
21. Արեգ Ղուկասյան – ՀՀԿ
22. Կարեն Ճշմարիտյան – ՀՀԿ
23. Խաչիկ Մանուկյան – ՀՀԿ
24. Գրիգորի Մարգարյան – ՀՀԿ
25. Գագիկ Մելիքյան – ՀՀԿ
26. Սպարտակ Մելիքյան – ՀՀԿ
27. Արմեն Մխիթարյան – ՀՀԿ
28. Առաքել Մովսիսյան – ՀՀԿ
29. Հերմինե Նաղդալյան – ՀՀԿ
30. Սամվել Նիկոյան – ՀՀԿ
31. Ալեքսան Պետրոսյան – ՀՀԿ
32. Սուրիկ Պողոսյան – ՀՀԿ
33. Արմեն Պուրտոյան – ՀՀԿ
34. Ռուբեն Սադոյան – ՀՀԿ
35. Գալուստ Սահակյան – ՀՀԿ
36. Ալեքսանդր Սարգսյան – ՀՀԿ
37. Լեւոն Սարգսյան – ՀՀԿ
38. Սամվել Սարգսյան – ՀՀԿ
39. Կարեն Սարիբեկյան – ՀՀԿ
40. Սեդրակ Սարոյան – ՀՀԿ
41. Միշա Ստեփանյան – ՀՀԿ
42. Հարություն Փամբուկյան – ՀՀԿ
43. Արմեն Աբրահամյան – ԲՀԿ
44. Արագած Ախոյան – ԲՀԿ
45. Արսեն Ավագյան – ԲՀԿ
46. Ռուբեն Գեւորգյան – ԲՀԿ
47. Մուրադ Գուլոյան – ԲՀԿ
48. Գոհար Ենոքյան – ԲՀԿ
49. Ռոբերտ Զաքարյան – ԲՀԿ
50. Ռոբերտ Թովմասյան – ԲՀ
51. Վաչագան Խուրշուդյան – ԲՀԿ
52. Գագիկ Ծառուկյան – ԲՀԿ
53. Կարո Կարապետյան – ԲՀԿ
54. Վերսանդ Հակոբյան – ԲՀԿ
55. Մխիթար Հարությունյան – ԲՀԿ
56. Հարություն Ղարագյոզյան – ԲՀԿ
57. Հրանտ Մադաթյան – ԲՀԿ
58. Վահագն Մախսուդյան – ԲՀԿ
59. Մելիք Մանուկյան – ԲՀԿ
60. Արմեն Մելիքյան – ԲՀԿ
61. Արշակ Մխիթարյան – ԲՀԿ
62. Աշոտ Տոնոյան – ԲՀԿ
63. Վահան Հովհաննիսյան – ՀՅԴ
64. Արթուր Աղաբեկյան – ՀՅԴ
65. Աշոտ Ափոյան – ՀՅԴ
66. Արայիկ Գրիգորյան – ՀՅԴ
67. Կարեն Վարդանյան – ՀՅԴ
68. Սերյոժա Աբրահամյան – ՕԵԿ
69. Հովհաննես Մարգարյան – ՕԵԿ
70. Սամվել Ալեքսանյան
71. Սամվել Բալասանյան – ԲՀԿ
72. Մարտուն Գրիգորյան
73. Լյովա Խաչատրյան
74. Հակոբ Հակոբյան Գառնիկի
75. Մխիթար Վարագյան
76. Միքայել Վարդանյան

Խորհրդարանում գործարար պատգամավորների աճի դինամիկան ակնհայտ ցույց է տալիս իշխանության եւ բիզնեսի սերտաճումը Հայաստանում: Հետաքրքիր է, որ վերջին ցանկում կան մարդիկ, ովքեր նախ գործարար են եղել, հետո պատգամավոր, բայց կան մարդիկ, ովքեր ի սկզբանե պատգամավոր են եղել, հետո են միայն դարձել գործարար:

Երկու մեջբերում
ՀՀ Սահմանադրություն, հոդված 65, մաս առաջին – Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (…)

ՀՀ Սահմանադրություն, հոդված 67 – Պատգամավորի լիազորությունները դադարում են (…)  Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու(…)դեպքերում:

3

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: