Ստեփանակերտ քաղաքի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատի հիմնանորոգում Արժեք

Վերահրատարակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից
Ծրագրի բնութագիրը
(The English version)

 

Հովանավոր(ներ) Հայաստան համահայկական հիմնադրամ – Ռուսաստան

Սկիզբ  2011 Հուլիս
Ավարտ  2011 Դեկտեմբեր
Ստատուս Ընթացիկ

Ծրագրի մասին

Շենքը, որտեղ այսօր տեղակայված է Ստեփանակերտի տուն ինտերնատը կառուցվել է 70-ական թվականներին: Տուն ինտերնատն իրենից ներկայացնում է մի համալիր, որն ընդգրկում է 2 երկհարկանի բնակելի մասնաշենք, որն ունի 40 բնակելի սենյակ, առանձին հանդիսությունների դահլիճ, լվացքատունն, ճաշարանային մասնաշենքեր: Տուն ինտերնատը չունի առանձին խոհանոց: Խոհանոցը զբաղեցնում է ճաշարանի մի անկյունը: Ինտերնատում այսօր բնակվում են 78 մարդ,որոնք ոչ միայն միայնակ ծերեր են այլ նաև հաշմանդամներ:

Տուն ինտրնատն այսօր գտնվում է տեխնիկապես վատ վիճակում: Շենքն ունի վերանորոգման կարիք, դռները և պատուհանները հին են և ենթակա են փոխարինման, ինժեներեկան կոմունիկացիաները տարիների ընթացքում մաշվել են, շենքը չունի ջեռուցման համակարգ, բնակելի մասնաշենքերում կան միայն մեկական սանհանգույցներ, ինչը շատ անհարմար է տարեց և հաշմանդամ բնակիչների համար: Մեկ այլ խնդիր է հանդիսանում նաև ճաշարանային մասնաշենքի հեռու գտնվելը, ինչը առավել անհարմար է վատ եղանակային պայմաններում տարեցներին և հաշմանդամներին այնտեղ հասնելու համար: Վատ վիճակում են գտնվում մասնաշենքերի տանիքները:

Հայաստան համահայկական հիմնադրամի նոր ծրագրի շրջանակներում վերակառուցվելու է Ստեփանակերտի տուն ինտերնատը:
վերանորոգվելու է հանդիսությունների սրահը, վերակառուցվելու է ճաշարանը, կից կառուցվելու է խոհանոցային բլոկ: Կատարվելու է բնակելի մասնաշենքերի վերակառուցում` բոլոր սենյակներում կառուցվելու են սանհանգույցներ, փոխվելու են բոլոր ինժեներական համակարգերը, շենքն ունենալու է ջեռուցման համակարգ, տեղադրվելու են նոր դռներ և լուսամուտներ, կատարվելու է արտաքին և ներքին հարդարում, տարածքի բարեկարգում: Փոխվելու են նաև տուն ինտերնատի մասնաշենեքրի տանիքները:

Հովանավոր: Արմեն Շահազիզյան, Ռուսաստանի Դաշնություն

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: