Գիերմո Տոլոսա. Հարկահավաքման մակարդակը Հայաստանում շատ ցածր է

(Աղբյուր՝ Panorama.am)

«Հայաստանում բարեփոխումների գործընթացը շարունակում է ճիշտ ուղղությամբ ընթանալ, մենք որոշ կասկածներ ունենք բարեփոխումների գործընթացի արագության վերաբերյալ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ըստ նրա, վերջին 6 ամիսների ընթացքում եղել են կարևոր զարգացումներ, մասնավորապես հարկային բնագավառում:

Նրա խոսքերով, ներկայումս Պետական եկամուտների կոմիտեի հետ ծագած խնդիրների մաին կարելի է գանգատվել ՊԵԿ-ից դուրս գտնվող մարմնին` Գանգատարկման հանձնաժողովին, որտեղ հարկային ոլորտի փորձագետները շատ ավելի արագ են լուծումներ տրամադրում, քան դատական համակարգը: Գործում են նաև հարկ վճարողների սպասարկման կենտրոններ:

Նա նաև դրական համարեց այն երևույթը, որ այսուհետ հարկատուներն ավելի քիչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնեն հարկային մարմիններին:

«Այս ոլորտում ապագայում սպասվում են դեռ ծանր մարտահրավերներ: Թեև հարկային բարեփոխումներ են իրականացվում, սակայն հարկային դաշտը դեռևս բավարար չափով բարենպաստ չէ տնտեսվարողների համար։ Ձեռնարկվում են որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ, բայց դեռ շատ ավելին պետք է արվեն»,- Գ.Տոլոսան:

Ըստ նրա, հարկահավաքման մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ «Դժբախտաբար, այս բացթողման առումով մենք որևէ ճիշտ քայլ, ընթացք չենք տեսնում: Տնտեսության մեջ հարկային եկամուտների տոկոսային մասնաբաժինը 2010թ.-ին այնքան անբարենպաստ չափով ցածր էր, որքան 2009թ.-ին, իսկ դա նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի փոքրացել»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հարկեր/ՀՆԱ գործակցով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, բացառությամբ Տաջիկստանի, վերջին տեղն է զբաղեցնում։

Գ.Տոլոսան նշեց նաև, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե որքան լուրջ է այդ խնդիրը։
Նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրությունը սևեռի հարկային հավաքագրումների ավելացման վրա, որպեսզի բյուջեի հնարավորություններն ավելացվեն, ինչի շնորհիվ էլ հնարավոր լինի նպաստել մասնավոր հատվածի աճին, ինչպես նաև` փորձել մեղմել ճգնաժամի հետևանքները բնակչության առավել խոցելի խմբերի համար, ավելացնել սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի ծավալը:

Կառավարության հաջորդ ուղղությունը պետք է լինի գործարարության միջավայրի բարելավումը, քանի որ Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատ հետ է մնում։

Անդրադառնալով ՀՀ նախագահի և գործարարների՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հայաստանում նոր արտադրություն հիմնողները ժամանակավորապես կազատվեն շահութահարկից, Գ.Տոլոսան նշեց. «ԱՄՀ-ն ընդհանրապես չի սիրում շահութահարկի արձակուրդներ։ Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով»։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը, Գ.Տոլոսան նշեց, որ այդ պարտքի մեծ մասը Հայաստանին տրվել է արտոնյալ պայմաններով, այդ թվում ԱՄՀ-ից ստացված փոխառությունը, ինչը այլ պետությունների հետ համեմատ պակաս ծանրաբեռնող է:

«Դրական զարգացումն այստեղ այն է, որ 2010թ.-ին 2009-ի համեմատ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը անգամ նվազել է։ Ակնկալվում է, որ մոտակա 1-2 տարիներին այդ ցուցանիշը կարող է ավելանալ, բայց մոտ ժամանակներս այդ ցուցանիշը մոտ 40 %-ի շրջանակներում կկայունանա»,- ասաց Գ.Տոլոսան։

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: