Ովքե՞ր են վերևներից կենսաթոշակառուների 200 դրամները պահանջել

(Աղբյուր՝ Panorama.am)

«Թոշակառուին դուք պետք է ասեք, որ այսուհետ որակյալ ծառայություն է մատուցվում, թոշակների համար մենք էլ ձեզանից 200 դրամ այլևս չենք պահանջելու, որովհետև վերևներում էլ մեզանից չեն ուզում»,- այսպիսի հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր` ՀՀ կառավարության շենքի մոտ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը:

Հարցին, թե ովքե՞ր են վերևներից կենսաթոշակառուների 200 դրամները պահանջել, նախարարը պատասխանեց. «Ես երբևիցե չեմ առնչվել այդ 200 դրամ վերցնելու հետ։ Ես եկել եմ, արդեն հարցը փակված է եղել»։

Ա.Գրիգորյանը ծառայության նախկին աշխատակիցներին խոստացավ աշխատանքի տեղավորել վճարահաշվարկային ծառայություններում, որոնք իրականացնելու են կենսաթոշակները տներում բաժանելու գործընթացը։ Նրա խոսքերով, ի տարբերություն «Հայփոստի» առաջարկածի, այստեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր կլինեն. միջին աշախատավարձի չափը կկազմի 70 հազար դրամ։ «Դրան գումարած, ըստ թոշակառուների քանակի, բոնուսներ կստանաք: Դուք կգործեք որպես միջնորդ թոշակառուի և վճարահաշվարկային կազմակերպության միջև»,- նշեց նախարարը։

Նախարարը խոստացավ, որ անձամբ կհետևի նրանց աշխատանքի ընդունման գործընթացին, որը կմեկնարկի երկուշաբթի օրվանից։

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: