Archive for January, 2011

ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ Է ԴՐԵԼ

(Աղբյուր՝ «Առավոտ»

Հեղինակ՝ Արփինե Սիմոնյան)

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստի ժամանակ վստահեցրեց, որ արդեն կարգավորված են սոցիալական ապահովության վճարումների պետական ծառայության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի, արձակման նպաստների, չօգտագործված արձակուրդների դիմաց հատուցման հարցերը՝ մոտ 73 միլիոն դրամ: Ըստ նրա, առաջիկա օրերին լուծարված ծառայության աշխատակիցները կստանան գումարները: Ա. Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ վարչապետի հանձնարարականով, արդեն դիմել են «Հայփոստին»՝ մրցութային կարգով ընդունել վճարումների ծառայության առնվազն 70 աշխատակից. «Հայփոստն» արդեն սկսել է հարցազրույցները դիմողների հետ եւ պայմանագիր է կնքել նրանցից 15-ի հետ»: «Երբ մարդուն ազատում են աշխատանքից, առաջին հերթին վերջնահաշվարկը պետք է անեն, ոչ թե մարդկանց ամիսներով քարշ տան: Նախարարը անցած անգամ փափուկ բարձ դրեց գլխներիս տակ, թե ոչնչից տեղյակ չէ: Աշխատակիցների մոտ էլ ձեւական զանգեց, մարդ կանչեց, սկսեց գոռգոռալ, թե ինչու իրեն տեղյակ չեն պահել ծառայության լուծարման մասին, բայց, փաստորեն, ամեն ինչից էլ վաղուց տեղյակ էր: Բոլորս էլ ապառիկներ, վարկեր ունենք, էլ չեմ խոսում, որ արդեն երկու ամիս լույսի, գազի վարձերը չենք վճարել: Դուռը ծեծում-հարցնում են, ինչո՞ւ չես վճարում, ամաչում ես ասել՝ փող չունեմ»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց կառավարության առաջ հավաքվածներից մեկը՝ Անուշ Գրիգորյանը: Նիստից հետո նախարարին բռնացրին վճարումների ծառայության աշխատակիցները: Նրանց հետ զրույցում նախարարը նախ խոստացավ, որ «Հայփոստում» ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, ավելի ուշ անկեղծացավ. «Թոշակառուներին պետք է ասեք, որ այսուհետեւ որակյալ ծառայություն է մատուցվելու: Էլ ձեզանից 200 դրամները չեն ուզելու, որովհետեւ մեզանից էլ վերեւից չեն ուզում: Էս դեպքում եւ թոշակառուն ձեզնից գոհ կմնա, եւ դուք՝ ձեր աշխատանքից»:

Advertisements

Leave a comment

Ովքե՞ր են վերևներից կենսաթոշակառուների 200 դրամները պահանջել

(Աղբյուր՝ Panorama.am)

«Թոշակառուին դուք պետք է ասեք, որ այսուհետ որակյալ ծառայություն է մատուցվում, թոշակների համար մենք էլ ձեզանից 200 դրամ այլևս չենք պահանջելու, որովհետև վերևներում էլ մեզանից չեն ուզում»,- այսպիսի հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր` ՀՀ կառավարության շենքի մոտ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը:

Հարցին, թե ովքե՞ր են վերևներից կենսաթոշակառուների 200 դրամները պահանջել, նախարարը պատասխանեց. «Ես երբևիցե չեմ առնչվել այդ 200 դրամ վերցնելու հետ։ Ես եկել եմ, արդեն հարցը փակված է եղել»։

Ա.Գրիգորյանը ծառայության նախկին աշխատակիցներին խոստացավ աշխատանքի տեղավորել վճարահաշվարկային ծառայություններում, որոնք իրականացնելու են կենսաթոշակները տներում բաժանելու գործընթացը։ Նրա խոսքերով, ի տարբերություն «Հայփոստի» առաջարկածի, այստեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր կլինեն. միջին աշախատավարձի չափը կկազմի 70 հազար դրամ։ «Դրան գումարած, ըստ թոշակառուների քանակի, բոնուսներ կստանաք: Դուք կգործեք որպես միջնորդ թոշակառուի և վճարահաշվարկային կազմակերպության միջև»,- նշեց նախարարը։

Նախարարը խոստացավ, որ անձամբ կհետևի նրանց աշխատանքի ընդունման գործընթացին, որը կմեկնարկի երկուշաբթի օրվանից։

Leave a comment

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՉԻ ԿԱՆԽՎԵԼՈՒ

(Աղբյուր՝ Լրագիր.am)

Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

2010-ին արտագաղթի մեծ տեմպեր գրանցվեցին` շուրջ 70 հազար մարդ: Ըստ Ձեզ` դա ինչո՞վ է պայմանավորված:

90-ականներին առաջին հերթին մարդիկ դիմում էին արտագաղթի (օբյեկտիվ պատճառներով) առաջացած սոցիալական ծանր պայմանների հետևանքով, և արտագաղթի ամենամեծ պիկերը մեզանում գրանցվել են 96-ին, 2000-ին, 2002-2003 թթ.: 2003-ին մենք մի հետազոտություն իրականացրինք և հրատարակեցինք «Արտագաղթը Հայաստանից» գիրքը: Այն ժամանակ գրքի շուրջ բավական աղմուկ բարձրացավ, միգրացիայի վարչության հետ քննարկեցինք խնդիրը: Ըստ մեր հետազոտության արդյունքների`արդեն 2003-ին, երբ շատ պարզ էր իրական սոցիալական վիճակը, պարզ դարձավ, որ մարդիկ ավելի շատ գնում են անարդարությունից: Ու թեեւ 2002-2003 թթ. շատ քիչ մարդիկ ունեին տնտեսական հնարավորություններ` գործունեություն սկսելու, բայց  անգամ նրանք, ովքեր արդեն սկսել էին և բավական հաջողել էին, հենց այդ մարդիկ էին գնում: Մի դեպքում կարող էր թվալ, որ մարդիկ ուղղակի հնարավորություն, ֆինանսական ռեսուրսներ ունեին գնալու և նոր վայրում կարող էին նոր կյանք սկսել, մյուս կողմից այդ մարդիկ իրենց գնալը բացատրում էին ոչ թե, որ Հայաստանում դժվարանում են ապրել, այլ որովհետեւ իրենք Հայաստանում անընդհատ  բախվում են իրավական և պարզ մարդկային անարդարությունների հետ:

Կարծես թե միշտ արտագաղթի ցուցանիշն աճում է  ընտրական պրոցեսներից հետո:

Հատկապես ընտրություններից հետո է արտագաղթի ցուցանիշն ավելանում: Երկու դեպքում էր դա լինում. մի դեպքում մարդիկ հույսեր էին կապում, որ իրենց թեկնածուն կանցնի և այդ թեկնածուն իրենց համար հատուկ պայմաններ կստեղծի, այսինքն`այնպես չէր, որ անարդարությունն էին ուզում վերացվի, այլ կոնկրետ իրենց ընտրված սուբյեկտները սուբյեկտիվ պայմաններ կստեղծեին իրենց կյանքը բարելավելու համար: Մյուս դեպքում էլ իսկապես սպասում են արդարության գալուն, սակայն ընտրության պրոցեսը ցույց էր տալիս, որ անիմաստ է այդ սպասումը, և երկու խմբերից էլ մեծ արտագաղթ էր լինում: Անցյալ տարի, երբ հրապարակվեցին Գելլապի հետազոտությունները, դրանք արդեն 2003-ին առկա էին, այնպես չէ, որ երկրում հիմա լրացուցիչ նոր տրամադրություն է առաջացել, այն կար նաև 2002-2003-ից հետո:

Տիկին Խառատյան, այնուամենայնիվ, 2007-ից հետո երկրում իրավիճակ է փոխվել, մարտի 1 է եղել, արդյո՞ք հաշվարկը պարզ չէ, որ արտագաղթի տեմպերն ավելի էին աճելու:

Ակնհայտ է, որ դա ազդել է արտագաղթի տրամադրության  վրա: 2008-ին Հայաստանում սկզբունքորեն եվրոպական ստանդարտով ապրող մարդիկ, որոնք արդեն միայն ֆինանսական և նյութական խնդիրներ չեն ծրագարավորում, այլ  նաև հեռանկարներ` կրթություն, մշակութային կյանք, սոցիալական կայուն վիճակ, նրանց մոտ առկա էին մեկնելու տրամադրությունները, նրանք հույս չունեին, թե որեւէ հեռանկարային փոփոխություն երկրում կարող է լինել:

Ստեփան Դանիելյանն ասում է, ու Հայաստանում այսօր էլ քիչ չե նրանց թիվը, ովքեր  այստեղ ապրելով հանդերձ` հոգեբանորեն արտագաղթած են:

Սա հայտնի միտք է, մի ժամանակ նրանց անվանում էինք ներկա բացականեր, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա են, բայց ոչ մի ծրագիր, հեռանկար չունենալով` փաստացի բացակա են, երկրի կյանքին չեն մասնակցում, շատ պասիվ են, երբեմն շատ գիտակցված պասիվ են, իրենք իրենց թույլ չեն տալիս կամ որեւէ նախաձեռնողականություն ցուցաբերել` տագնապելով դրա հեռանկաներից, կամ ուղղակի անկարող լինելով` իրենց հեռանկաները կապում են այլ միջավայրերի հետ: Ես կարծում եմ` սա երկրի համար խորապես ծանր խնդիր է: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ փախչում են կամ ուզում են փախչել նվաստացումից` արժանապատվության վերջին փշրանքները պահպանելու հույսով: Անընդհատ արժանապատվության կորուստները չեն կարող չանդրադառնալ հասարակության վրա, և այդ արժանապատվության նվաստացումը այնքան է բթացրել, որ մարդն ուղղակի մարգինալացվել է կամ պասիվացել է:

Մեր պարագայում արտագաղթի նման տեմպերը ինչի՞ կարող են հանգեցնել, ամենամեծ վտանգը ո՞րն է:

Բազում խնդիրների կարող է հանգեցնել: 2006-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքներում հետազոտություն է  իրականացրել, որտեղ ցույց էր տալիս դեմոգրաֆիկ հնարավոր հեռանկարային փոփոխությունները: Հայտնի է, որ եվրոպական երկրների զգալի մասում ծնելիության մեծ կուրուստ կա, և այդ երկրներն իրենց ժողովրդագրական վիճակը փորձում են լուծել նաև ներգաղթի միջոցով: Եթե վերադառնամ մեր տարածաշրջան, ՄԱԿ-ի այդ հետազոտության արդյունքում Հայաստանը և Վրաստանը (թեեւ հիմա Վրաստանում փոփոխություններ կան, նաև դեմոգրաֆիկ  հեռանկարի իմաստով և գուցե ցուցանիշներն այլ կլինեն), 2006-ի հետազոտության համաձայն, խիստ ծերացող երկրներից են: Հայաստանի դեպքում դա կապված է  և ծնելիության նվազման, և ադապտատիվ տարիքի մարդկանց, և պտղաբերության տարիքի մարդկանց արտագաղթի հետևանքով (ոչ թե որովհետև մարդիկ ծրագրավորում են քիչ երեխա ունենալ, այլ որովհետև մարդիկ դրսում են ծնում, ոչ թե իրենց երկրում):

Հետազոտությունը ցույց էր տալիս, որ  Հայաստանում 2025, 2050 թվականներին, ըստ որի` 2025-ին զգալի, իսկ 2050-ին ճգնաժամանային փոփոխություններ պետք է լինեն, այսինքն`0-ից 15 տարեկանների կտրուկ նվազում, 15-60 տարեկանների թվի շատ նվազում և 60 տարեկանների թվի ավելացում: Արդյունքում` 2050 թվականին  Հայաստանում ավելի շատ կմնան 1990 թվականին ծնվածները:

Սա այն դեպքում,  երբ  Ադրբեջանում և Թուրքիայում ճիշտ հակառակ պրոցեսն է, ժողովրդագրական զարգացում կա, երիտասարդական տարիքի ավելացում ծերացող տարիքի համեմատ, ծնվողների և հեռանկար կապող մարդկանց թվի մեծացում և աշխատող տարիքային խմբի ավելացում, որոնք կարող են այդ ներդաշնակությունը պահել: Այսինքն` շատ ակնհայտ է, որ սա ոչ միայն բանակի խնդիր է, որը նույնպես շատ կարևոր է այսպիսի կոնֆլիկտային տարածքում և կոնֆլիկտային խնդիրներով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ոչ միայն ընդհանուր երկրի տնտեսական զարգացման խնդիր է, այլ ընդհանուր հասարակական և մշակութային կյանքի ուղղակի սպառնալիք:

Տիկին Խառատյան, իսկ լսե՞լ եք, որ Հայաստանում մարդիկ արտագաղթեն նաեւ արմատացած ավանդույթների պատճառով:

Ես չեմ հանդիպել այսպիսի բացատրությունների, բայց չեմ բացառում նման իրավիճակ: Հայաստանում հիմա շատ հետաքրքիր պրոցես կա. մի դեպքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անվան տակ ընկալվում և հասկացվում է ավանդական մշակույթի կաղապարների պահպանողական պաշտպանություն` թույլ չտալով դրանց մեջ սինթեզ կամ ներքին զարգացումներ, փոխարենը այն, ինչ ավանդական է, պետք է պահպանվի` շատ չհասկանալով էլ, թե որն է այդ ավանդականը, բայց ինչ կա, դա պետք է պահպանվի, իսկ կյանքը, բնականաբար, շատ փոխված է, և մեծ հակասություն կա մարդկանց իրական ձգտումների և ապրելակերպի, հեռանկարների և ցանկությունների, պահպանողական ձգտումների միջև: Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ այդպիսի հակասությունը կարող է արտագաղթի կամ լուրջ բախման պատճառ դառնալ, թեկուզ հենց այն պատճառով, որ այնուամենայնիվ, ոչ ավանդական կյանքով ապրելու ցանկություն ունեցող մարդկանց համար դժվարություն չկա իրենց պատկերացրած կյանքով ապրել: Այսինքն` եթե այդ մարդիկ ուղղակի իրենց կողքին չեն ուզում հանդուրժել պահպանողական ապրելակերպը, այլ բան է, բայց եթե իրենք խոչընդոտներ են տեսնում իրենց ապրելու ցանկությունների միջև,սա խնդրի մյուս կողմն է: Եթե այս խնդրին պատասխանելու լինեի, կասեի, որ թերևս սա ոչ այնքան և ոչ միայն ավանդական մշակութային ապրելակերպի մասին է, այլև ընդհանուր կրթության անկման, կամ մեր կյանքում ոչ ճկուն կերպով ընթացիկ պրոցեսներին հետևելու կարողության:

Արտագաղթը, այնուամենայնիվ, հնարավո՞ր է կանխել երկրում կտրուկ փոփոխությունների միջոցով: Վրաստանում մենք տեսնում ենք, որ ստացվում է:

Ես միշտ կարծել եմ, որ նույնիսկ ոչ այնքան նյութական, որքան արդարության որոշ սկզբունքներ եթե պահպանվեն և եթե իրավական համակարգը գոնե 50 տոկոսով փոխվի, զգալի կկանխվեն արտագաղթի տեմպերը: Մինչդեռ մեզանում, իմ կանխատեսումներով, արտագաղթը ոչ միայն չի կանխվելու, այլև երբ այդքան խոսվում է ներգաղթի, սփյուռքահայերի ներդրումների մասին, դրանք դատարկ խոսակցություններ են: Մինչդեռ Վրաստանը ցույց տվեց, որ իսկապես բոլոր խոսակցությունները, թե ժողովուրդների մենթալության խնդիր է, սուտ է, սա ընդամենը մի քանի մարդու քաղաքական կամքի խնդիր է: Հայաստանի որոշ արտադրողներ, ինչքան ինձ հայտնի է, տեղափոխվում են Վրաստան, այնտեղ նրանց որոշակի պայմաններ են առաջարկել: Վրաստանն իր այդքան ծանր ռուսական կոնֆլիկտից հետո իր մեջ կամքի ուժ գտավ իր երկրի ներքին խնդիրներով զբաղվել:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Leave a comment

MCC Board Meeting: Georgia and Ghana Eligible for Second Compacts; Threshold Decision Delayed

(By Casey Dunning in MCA/MCCRethinking U.S. Foreign Assistance

Source: Center for Global Development)

The Millennium Challenge Corporation (MCC) board finally held its winter quarterly meeting on January 5th to select countries eligible to apply for FY2011 compact funding.  As predicted in the MCA Monitor’s annual selection paper, the board did not select any new countries but chose Georgia and Ghana as eligible to apply for second compacts.  Neither country has completed its first compact yet, and MCC CEO Daniel Yohannes emphasized that second compacts are contingent on successful completion of first compacts and continued good policy performance.

In addition to Georgia and Ghana, the MCC board reselected Cape Verde, Indonesia, Malawi, and Zambia as eligible to continue developing their compacts.  These selections align with the MCA Monitor’s predictions, but we continue to caution the MCC on Indonesia.  Indonesia failed the FY2011 indicators test but is still eligible for a huge ($700-800 million) compact.  The board needs to be clear on why Indonesia was selected and its policy performance outside of the indicators.  The board also approved a $350.7 million compact with Malawi that focuses exclusively on the power sector.

The MCC board punted decisions on new threshold-eligible countries.  It would be interesting to know why the board postponed the decision – whether there isn’t yet agreement on the new model, if the MCC should still do the threshold program, what criteria to use to select threshold countries, or debate over which countries to choose. Likewise the board discussed the completion of the MCC compact in Honduras but made no decisions about the future of the MCC-Honduras relationship, noting that the MCC looks forward to “future consideration of the country for a second compact.”

The MCC also welcomed Ambassador Mark Green as its newest public board member. At the MCC public outreach meeting, Ambassador Green spoke about his first-hand experience with the MCC, first as a member of Congress when the MCC legislation was drafted and approved and later as the U.S. ambassador to Tanzania when Tanzania developed and signed a compact with the MCC. Like the public board members who preceded him, Ambassador Green will be a huge asset in helping ensure the MCC sticks to its mission and mandate and in explaining the MCC model to policymakers on Capitol Hill and in the diplomatic community.

Leave a comment