ԽԵՂԴԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈ՞Վ

(Աղբյուրը՝ «Հրապարակ»)

ԽԵՂԴԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈ՞Վ Նազարեթ Հագոբ Բերբերյանի սպանության պաշտոնական վարկածին նրա հարազատները չեն հավատում: Մեծահարուստ բարերարի սպանությունը ցույց տվեց, որ որեւէ մեկը, անգամ հզոր ու անկախ, մեր երկրում պաշտպանված չէ, իսկ նրանց մտերիմների մեջ միշտ էլ կարելի է գտնել մեկին, որի ուսերին բարդվի քստմնելի ոճիրի մեղադրանքը:

Նազարեթին ճանաչող սփյուռքահայն ասում էր, որ եթե նրա նման մարդուն վերացրեցին, իրենք այստեղ որեւէ երաշխիք ու ապահովություն չունեն: 1951թ. ծնված Նազարեթը հարուստ էր եւ սիրում էր կյանքը: 1970- ին նա հեռացել էր Երեւանից եւ 20 տարվա ընթացքում արեւմտահայի իր ձիրքի եւ շրջահայացության շնորհիվ մեծ կապիտալ ձեռք բերել ու Լոս Անջելեսում, որտեղ ապրում են նրա կինն ու զավակները, հիմնել խանութների ցանց: 90-ականներին Նազարեթը գալով Հայաստան՝ գնել էր Արարատի մարզի Դալար գյուղի գորգագործական ֆաբրիկան եւ հիմնել “Լիլ-Նար” ՓԲԸ- ն: Դրանից հետո նրա մի ոտքը Հայաստանում էր, մյուսը՝ դրսում: Նաեւ այս հանգամանքն են հաշվի առել հանցագործները նրա կյանքը խլելու ծրագիրը մշակելիս: Բերբերյանը սփյուռքահայերից շատերի պես կապված էր Ղարաբաղին: Նա ծրագրել էր մի խոշոր բիզնես պրոյեկտ, որն այդպես էլ կիսատ մնաց. Հյուսիսային պողոտայում՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկում կիսակառույց եւ այդ վիճակում 20 միլիոն գնահատված հյուրանոցի տեսքով:

Բերբերյանի գործունեությանը ծանոթ մարդիկ ասում են, թե հեքիաթ է 10 հազար դոլարի համար սպանության վարկածը: Ոստիկանությունը ներկայացնում է հակառակը՝ իբր Նազարեթն ապրիլի 25-ին, ժամը 20-ին դուրս է եկել Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Հարուցվել է քրեական գործ 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով: Հետքերը թաքցնելու նպատակով գործարարի “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան հայտնվել է “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում: Մոտ 20 օր անց Նազարեթի դիակը գտել են Երեւան-Սեւան մայրուղու 25-րդ կմ-ի վրա՝ բռնության հետքերով: Տարօրինակ մի հանգամանք, որ արժանի է վերլուծության. եթե հանցագործները մտադիր են եղել թաքցնել հետքերը, ինչո՞ւ են ընտրել դիակը մայրուղու ամենաբանուկ հատվածում՝ “Չայնիի ձորակում” թողնելու տարբերակը: Ինչեւէ, որպես սպանություն կատարող՝ կալանավորվել է գործարարի ընկերը՝ 1974թ. ծնված Պետրոս Թեմիրյանը, որը նախկինում դատապարտված է եղել անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար: “Մի տեսակ դժվարանում եմ հավատալ, որ Նազարեթն այդքան մոտ թողներ էդպիսի մեկին, մերոնք էդ հարցերում շատ նրբանկատ են”,- ասաց նրա ծանոթներից մեկը: Զարմանալի նրբանկատություն է ցուցաբերել հանցագործը: Կենտրոնի ոստիկանապետ Ա. Կարապետյանն ասել է, որ “ընկերը” մեծ դժվարությամբ է պատմել, թե հանցագործությունն ինչպես է կատարել, ավելի շատ մտահոգված է եղել, որ շատ կեղտոտ քայլ է կատարել, քան, որ իրեն սպասվում է հավանական ցմահ ազատազրկում: Ոստիկանությունը պարզել է, որ սպանությունը Բերբերյանի բիզնես գործունեության հետ որեւէ կապ չունի, այն կատարվել է սպանվածի բնակարանում եղած 10 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրերն ու գումարը հափշտակելու նպատակով: Ասվում է նաեւ, որ “ընկերը” մենակ չի եղել, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Նազարեթի վերոնշյալ ծանոթն ասում է նաեւ, թե Հայաստանում պատահական մարդիկ նման վայրում հյուրանոց չեն կառուցում, հավանաբար լուրջ շահեր են բախվել: Հյուրանոցի տարածքի 50 տոկոսը, որպես սեփականություն, գրանցված չի եղել քաղաքապետարանում: Ոստիկանները սահուն շրջանցել են այդ հանգամանքները՝ “ամենայն պատասխանատվությամբ” հայտարարելով, թե սպանությունը կապ չունի Բերբերյանի բիզնեսի հետ: Սպանությունը կատարվել է խեղդամահ անելու եւ “կետամին” դեղամիջոց ներարկելու միջոցով, այնուհետեւ հենց Բերբերյանի “Ջիպ” ավտոմեքենայով դիակը տեղափոխվել է այն վայրը, որտեղ հայտնաբերվել է դին: Դրանից հետո “ընկերը” ավտոմեքենան տարել է օդանավակայան` տպավորություն ստեղծելով՝ իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր, այն եղել է լիովին սարքին վիճակում, չթալանված, անվտանգության ձայնաազդանշանային համակարգն անխափան է եղել: Դիակի ինքնությունը կասկածի տակ դնելով՝ նրա հարազատները ԴՆԹ հավելյալ փորձաքննության համար դիմել են Միացյալ Նահանգների օգնությանը: “Այն, որ նրանք դիմել են ԱՄՆ-ին ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով, իհարկե, տուժողի իրավահաջորդի ցանկությունը եւ իրավունքն է: Բայց դիակի պարզման խնդիր չկա, այսինքն` դա միանշանակ Բերբերյանի դին է, որը հաստատվել է տարբեր փորձաքննություններով”:

Նրանց առաջադրած վարկածին եւ կատարած բացահայտմանը գործարարի հարազատները չեն հավատում: Չեն հավատում, որ նրան սպանել են կողոպտելու համար. “Եթե ընկերն է եղել, կարող էր կողոպտել առանց սպանելու”: Նրանք հրաժարվել են Հայաստան գալ՝ որոշելով պատվիրել դիակի անկախ փորձաքննություն: Բերբերյան ընտանիքի մտերիմ Արա Մանուկյանը, որպես ներկայացուցիչ ժամանելով Երեւան, սկզբում դիակը չի ճանաչել, չեն ճանաչել նաեւ Բերբերյանի երկու ծանոթները: Դիակը հանձնվել է ԱՄՆ դատաբժշկական փորձագետներին:

Բերբերյանի դիակը զննած Մանուկյանն ասում է, որ իրենց նպատակն է փնտրել թունավորման հետքեր, պարզել սպանության օրը, վայրը, նպատակը: Նրա կարծիքով՝ դիակը խոշտանգված է եղել մինչեւ սպանությունը, եւ ոստիկանության ներկայացրած վարկածը խելքին մոտ չէ: “Քրեական գործը լիարժեք բացահայտելու համար նոր հետաքննություն կսկսվի: Թեեւ Նազարեթին հետ բերել չենք կարող, բայց եթե պարզվի, որ գտնվածը նրա դին է, այդ զարհուրելի ոճիրն իրականացնող մարդիկ չպետք է մնան անպատիժ”:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: