Սպանված բիզնեսմեն Բերբերյանի ԴՆԹ-ի անալիզը կասկածները չի փարատում. իսկ ընկերը չի ճանաչել դիակը

(Աղբյուրը՝ Անկախ)

 

Սպանված բիզնեսմեն Նազարեթ Բերբերյանի ԴՆԹ-ի անալիզը թեև հաստատել է, որ դիակը նրանն է, սակայն կասկածները չի փարատել, թե իրականում հայտնաբերվածը Բերբերյանն է։ Դիակի մարմնից վերցված նմուշների անալիզը, որ արվել է Լոս Անջելոսում հայտնաբերել է 2 ԴՆԹ, որոնցից մեկն է Բերբերյանինը մյուսը անհայտ մեկինը։

Այդ մասին «Անկախին» հայտնեց Լոս Անջելեսից եկած Բերբերյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը։

58-ամյա գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին մայիսի 15-ին գտան Երևանից Սևան մայրուղու 25կմ-ի վրա, ճամփեզրի ձորակում` թաղված: Դիակի վրա եղել են բռնության հետքեր: Նա ապրիլի 28-ին տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Մեքենան գտել են օդանավակայանում: Սպանության մեջ մեկ կասկածյալ ձերբակալված է: (նայել այստեղ և այստեղ)

Մանուկյանը ասում է, որ իրեն թույլ չեն տվել դիակի վրայից նմուշ վերցնելիս ներկա լինել և ինքը չի կարող ասել, թե Լոս Անջելոս ուղարկված նմուշը հայտնաբերված դիակի՞ց է վերցված։

Ուղարկված են եղել երեք նմուշ՝ արյուն. մազ, եղունգ, արյան անալիզը արդյունք չի տվել։

Բերբերյանի հին ընկեր Մանուկյանը ասում է, որ ինքը դիակի ճանաչման ժամանակ չի ճանաչել Բերբերյանին. «Օրինակ, Նազարեթի մազերը սև են, սակայն դիակինը ոսկեգույն էր։ Քույրն էլ հաստատեց որ Նազարեթը երբեք դեղին մազ չի ունեցել»,-ասում է նա։

Մանուկյանը ասում է, որ իրեն ոստիկանները խնդրելով ու համոզելով ստորագրել են տվել, թե դիակը 97 տոկոսով Բերբերյանինն է. «Ես համաձայնվեցի, քանի որ վստահ գիտեմ, որ եթե 97 տոկոսով է ճանաչված, կնշանակի ճանաչված չի։ Բայց այստեղի օրենքներով պարզվեց, որ ես ճանաչել եմ»։

Նա ասում է, որ դիակը միայն 20 տոկոսով նմանություն ուներ Բերբերյանին. «Բոլոր մարդիկ էլ այդքանով կնմանվին»։
Մանուկյանը դիմել է, որ Բերբերյանի ատամնաշարի ձևի կաղապարը հանեն և ուղարկեն ԱՄՆ-ը համեմատելու ատամնաբուժարանում եղած օրինակի հետ, սակայն ոստիակնությունը թույլ չի տվել. «Ոստիկանությունում ինձ ասացին, թե դատախազը մերժեց»։

Բերբերյանի հարազատները Մանուկյանի միջոցով խնդրել են Հայաստանի իշխանություններին որ դիակը չհերձեն և Լոս Անջելես տեղափոխելուց հետո նոր փորձաքննություն անեն, սակայն չեն լսել և հերձել են։

Դիակը մի քանի օրից կտեղափոխվի ԱՄՆ, եթե փորձաքննությունը պարզի որ Բերբերյանն է, կթաղեն, եթե ոչ ԱՄՆ-ի ֆեդերալ ոստիկանությունը հետաքննություն կսկսի։

Ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանն «Անկախին» հաղորդեց, որ ոստիկանությունը ԱՄՆ-ից դեռևս դնթ-ի գրավոր պատասխան չի ստացել և միայն լիազորված ներկայացուցչից՝ Արա Մանուկյանից է տեղեկացել, որ ԴՆԹ-ն համապատասխանում է Բերբերյանին: ԴՆԹ-ի գրավոր պատասխանը ԱՄՆ դեսպանատան միջոցով ոստիկանությունը կստանա հավանաբար այսօր:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: