Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է

(Աղբյուրը՝ Hetq.am)

 

07_05-nazareth-berberianԱմերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել:  Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին:

Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: