«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

(Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան)

 

ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին սպասարկած Լիանա Մկրտչյանի աշխատանքը գնահատվեց «վերեւների» կողմից:

«Առավոտը» դեկտեմբերի 1-ի համարում («Սպասուհին՝ տնօրե՞ն») տեղեկացրել էր դեկտեմբերի 5-ին Սեւանի թիվ 1 հանրակրթական դպրոցում կայանալիք տնօրենի ընտրությունների մասին: Հայտնել էինք նաեւ, որ տնօրինացուների ցանկը միտումնավոր գաղտնի է պահվում անգամ կառավարման խորհրդի անդամներից: Եվ ինչպես կանխատեսել էինք, դպրոցի տնօրեն դարձավ նախկինում մանկավարժ աշխատած Լիանա Մկրտչյանը, որը ՀՀ առաջին տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին պատկանող «Կապուտակ Սեւան» առողջարանում սպասուհի է աշխատում: Լիանան նախագահական ամառանոցի տնօրեն Աշոտ Դալլաքյանի կինն է:

Թիվ 1 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ, Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի քույրը՝ Գոհար Մալխասյանը, օրեր առաջ հեռախոսով մեզ ասել էր, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռ շարունակվում է թեկնածուների գործերի ընդունումը, սակայն ինքը տեղյակ չէ առաջադրվողների անձերից եւ թվից. «Գործերը խորհրդի նախագահ Լիլյա Գրիգորյանի մոտ են, նա էլ հեռախոս չունի, որ համարը ձեզ ասեմ»:

Մեր տեղեկություններով, Լիանա Մկրտչյանը տնօրեն է ընտրվել բազմաթիվ խախտումներով, անգամ տնօրեն աշխատելու համար պահանջվող 5-ամյա մանկավարժական ստաժ չունի: Ըստ «Առավոտի» մեկ այլ աղբյուրի, սպասուհի-ուսուցչուհուն անցկացնելու, հարցաթերթիկի պատասխանների արտագրելը կազմակերպելու գործը «վերեւներից» դրած են եղել Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Գարիկ Բադալյանի վրա, որին սեւանցիները անվանել են դպրոցի տնօրենի ընտրության ներկայացման գլխավոր դերակատար: Ի դեպ, ընտրության ընթացքին, բացի Գ. Բադալյանից, հետեւել են կառավարման խորհրդի անդամ եւս երկու Բադալյան՝ թիվ 1 դպրոցի տարրական դասարանների ուսմասվար Արեգ Բադալյանը եւ քաղաքապետի ներկայացուցիչ Ծովիկ Բադալյանը: Խորհրդի նախագահն էլ նույն դպրոցի մյուս ուսմասվար Լիլյա Գրիգորյանն էր, մյուս երկու անդամները՝ մարզպետի օգնական Սպարտակ Ավետիսյանը եւ մարզպետարանի գյուղվարչությունից՝ Հենրիկ Խաչատրյանը: Այսինքն՝ «յուրայիններով» են գործը գլուխ բերել: «Նախագահացուներից» ընտրությանը ձեւականորեն ներկա է եղել միայն Անահիտ Կարապետյանը, մյուս թեկնածուները չեն ներկայացել՝ մարզպետարանում աշխատող իրենց ամուսինների վրա հնարավոր ճնշումներից խուսափելու համար:

Կապվեցինք Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանի հետ: Մեր դիտարկման առիթով, որ սեւանցիներն իրեն «ներկայացման» գլխավոր դերակատար են համարել, պրն Բադալյանը հայտնեց. «Փաստորեն, գլխավոր դերակատա՞րն եմ, էդ շատ լավ ա, որ այդպիսի բաներ են ասում: Ես մասնակցել եմ դիտորդի կարգավիճակով, խորհուրդն է որոշումը կայացրել»: Արդեն տնօրեն դարձած Լ. Մկրտչյանի ոչ բավարար մանկավարժական ստաժի մասին էլ ասաց. «Որտեղի՞ց գիտեք՝ հերիքո՞ւմ է ստաժը, թե՞ ոչ… Ես, օրինակ, չեմ իմացել, բայց նախարարության փորձագետը եւ խորհրդի անդամները գտել են, որ բավարար է»: «Առավոտի» հաջորդ դիտարկմանն էլ, որ Լիանա Մկրտչյանն ավելի շատ ընկալվում է իբրեւ «Կապուտակ Սեւանում» աշխատած ու Բելլա Քոչարյանին լավ սպասարկած սպասուհի, քան դպրոցի տնօրեն, պրն Բադալյանը պատասխանեց. «Նա լավ ուսուցչուհի է, գերազանց է պատասխանել 40 գրավոր եւ 5 բանավոր հարցերին: Եվ եթե խորհրդի անդամները այլ կարծիքի լինեին, կհակառակվեին»: Վարչության պետը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ խորհուրդները ձեւական բնույթ են կրում եւ դա բազմիցս խոստովանել են նաեւ ԿԳ նախարարության առաջին դեմքերը:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: