Archive for September, 2007

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ

(Աղբյուրը՝ Panorama.am)

«Օգոստոսի 25-ին սպանված Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը կապված է իր մասնագիտական գործունեության հետ»,-այսօր ասաց Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով, առկա է մի քանի վարկած, «և դրանք բոլորն էլ կապված են Ալբերտ Ղազարյանի դատախազական գործունեության հետ»: Կենցաղային բնույթի սպանության վարկածը չի քննարկվում, քանի որ, ըստ Ա. Հովսեփյանի դրա համար հիմքեր չկան։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին: Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներից կազմվել է քննչական խումբ:

Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ սպանության գործը կբացահայտվի:

Advertisements

Leave a comment