ՀՀ նախագահը Սևանում բացեց հանրապետությունում առաջին՝ վինդսերֆինգի կենտրոնը

(Աղբյուր՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալություն)

 

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը Սևանա լճի ափին բացեց հանրապետությունում առաջին՝ վինդսերֆինգի կենտրոնը։

Ինչպես կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, հանրապետության ջրային մարզաձևերի սիրահարները վերջապես հրաշալի ակումբ ստացան Սևանա լճի ափին։

«Արդեն վաղուց, գրեթե ուսանողական տարիներից, ես այսքան շատ առագաստներ չեմ տեսել Սևանա լճի վրա։ Մենք վինդսերֆինգը վերածնում ենք Հայաստանում և փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել առագաստային սպորտի զարգացման համար», – ասաց նախագահը, որը վինդսերֆինգի և առագաստային սպորտի մեծ սիրահար է։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի խոսքերով, Սևանա լճի ափին նման կենտրոնի բացումը խթան կհանդիսանա՝ Հայաստանում ջրային մարզաձևերի զարգացման համար։

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ վինդսերֆինգի կենտրոնի կառուցման ծախսերն իր վրա է վերցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ կենտրոնի շահագործման ծախսերը՝ ՀՀ սպորտի նախարարությունը։

«Արդյունքում, Հայաստանում հայտնվեց նման կենտրոն, որն ունի լավ նյութա-տեխնիկական բազա և մարզագույք», – ասաց նա, ավելացնելով, որ կենտրոնում մարզումներն արդեն սկսվել են։

Գրիգորյանը հայտնեց, որ վինդսերֆինգի կենտրոնում ուսուցումը լիովին անվճար է լինելու, բոլոր ծախսերը ծածկելու է ՀՀ սպորտի նախարարությունը։

Վինդսերֆինգի սևանյան կենտրոնի տնօրեն Մհեր Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս կենտրոնում մարզվում է 7-ից 18 տարեկան 60 երեխա։

Հետագայում, ինչպես նշեց տնօրենը, կենտրոնի սաները կարող են մասնակցել միջազգային առաջնությունների և մրցանակային տեղեր շահել։

«Ներկայումս կենտրոնն ունի սերֆինգի և առագաստի 40 տախտակ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և տարբեր ուժգնության քամու համար», – ավելացրեց նա։

Վինդսերֆինգի կենտրոնի կառուցման և տեխնիկական հագեցման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը տրամադրել էր 257 մլն. դրամ (մոտ $767 հազ.), շինարարությունը սկսվել էր 2006թ. նոյեմբերին։

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: