Archive for April, 2006

ԳՐԻՇԱՆ ՆԱԵՎ «ԿՐԻՇԱ» Է

(Աղբյուր՝ «Առավոտ»

Հեղինակ՝ Նաիրա Մամիկոնյան)

Ովքե՞ր ու ինչպե՞ս են «կառուցապատում» Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաների տարածքը Այն, որ օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման համաձայն Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի միջոցառումների իրականացումը, այդ տարածքի իրացումն ու մարդկանց՝ իրենց տներից վտարումը տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ, այս ծրագրի միակ, մեղմ ասած, թերությունը չէ: Ավելին, հենց միայն մայրաքաղաքի Կենտրոնի կառուցապատման անվան տակ կարելի է հանդիպել այնպիսի աղաղակող փաստերի, որոնք պետք է որ առաջի՛ն հերթին հայտնվեին կոռուպցիայի դեմ պայքարող մեր իշխանությունների ու նման գործառույթներ ստանձնած տարատիպ հանձնաժողովների ուշադրության կենտրոնում: Ովքե՞ր ու ինչպե՞ս են դարձել շահավետ բիզնես իրականացնող՝ Երեւանի Կենտրոնը կառուցապատող ընկերությունների ցանկում: Երկար ու պատմական էքսկուրս չանելու համար կարճ ներկայացնենք, որ Գլխավոր ու Հյուսիսային պողոտաների բնակելի տարածքների իրացումն ու կառուցապատման ծրագիրը, ըստ էության, սկսվել էին 2001-ին՝ Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին ՀՀ կառավարության հայտնի՝ թիվ 645 որոշմամբ: Սույնի համաձայն, իրացումն ընդգրկում էր 72 հազար քմ տարածք: Մեկ տարի անց, 2002-ին, հանկարծ կառավարությունն արթնացել ու որոշել էր, որ 72 հազար քմ-ն ինչ-որ քիչ է թվում, եւ իրացման տարածքը ընդլայնել էր՝ դարձնելով 82.700 քմ: Ու եթե 2003-ին ՀՀ կառավարությունը իրացվելիք հողատարածքները շինարարական ընկերություններին վաճառել էր աճուրդով՝ «500 դոլարից ոչ պակաս» պայմանով, ապա 2004թ. հունիսի 30-ին իր թիվ 909 որոշմամբ սահմանվել էր, որ Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայում՝ պետության կարիքների համար վերցված տարածքում, կառուցապատման, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով հողամասեր տրամադրվում են առանց մրցույթի: Ըստ այդմ, սույն տարածքի իրացումն առանց մրցույթի եւ 99 տարով վստահվել էր մի քանի շինարարական կազմակերպությունների՝ «Էլիտ Փրոջեքտ Շին», Մելիք Գասպարյան, «Գլենդել Հիլ», «Գրիար», «Ավանտուր» (որը հետո փոխարինվել էր «Վիզկոնով»), «ԳԱՊ բնակշին»: Հիշատակված կազմակերպություններից ամենաուշագրավը, թերեւս, «Գրիար» շինարարական կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2003թ. նոյեմբերի 21-ին: Սրա փայատերերից մեկը Մոսկվայում գրանցված «ՉԵՍ-ՏՈՐ» ՓԲԸ-ն է՝ 86 տոկոս բաժնեմասով: ՓԲԸ-ի մնացած բաժնեմասը, մոտավորապես համամասնորեն, կիսում են Արա Դոլունցը, Մհեր Փարվանյանն ու Արթուր Յորդանյանը՝ 4,6 տոկոս բաժնեմաս: Ա. Յորդանյանն, ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ աշխատակից է՝ «Գրիարի» «կրիշան» հանդիսացող ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի փեսան: Պետական կարիքների «զոհ» դարձած բնակիչները վստահ են, որ «Գրիարն» իրականում հենց Գրիշա Հարությունյանինն է, թեեւ այդ ընկերության անունից կնքված բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը ստորագրված են «Գրիարի» տնօրեն Ա. Յորդանյանի կողմից, ով տվյալ դեպքում Գլխավոր պողոտայի իրացման հարցում մեծ հաջողությամբ է համատեղել ԱԱԾ պետի տեղակալի փեսայի, ԴԱՀԿ աշխատակցի եւ մարդկանց՝ իրենց տներից վտարողի գործը, ու սեփական բիզնեսը ծավալել Բուզանդի ու Արամի փողոցների մարդկանց ճակատագրերի հաշվին: Ի դեպ, «Գրիարը» 2004-ին ստացել էր Գլխավոր պողոտայի իրացման ու կառուցապատման առյուծի բաժինը՝ 8000 քմ տարածք, որն ընդգրկում է հենց նշված փողոցները: Ուշագրավն այն է, որ 2005թ. հունիսի 30-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված՝ 2004թ. 1 մլն եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկատուների ցանկում «Գրիար» ՓԲԸ-ն էլ կար, որը պետությանը պարտք էր 3 մլն 336 հազար դրամ: Ասել է թե՝ պետության նկատմամբ պարտատու եւ վնասով աշխատող կազմակերպությունը, չգիտես ինչ տրամաբանությամբ, ստանձնել էր Գլխավոր պողոտայի կառուցապատման գործը, ու կառավարությունը նրան չէր էլ հարցրել՝ եղբայր, ավելի լավ չէ՞ նախ պետության պարտքերը փակես: Պակաս հետաքրքիր չէ նաեւ այն փաստը, որ «Գրիարը», համաձայն ՀՀ կառավարության որոշման, Գլխավոր պողոտայում՝ Ամիրյան փողոցից մինչեւ Բուզանդի փողոց, կառուցելու է 6 մասնաշենքից բաղկացած բազմահարկ՝ 14 հարկանի շենքեր, որոնց ճարտարապետական նախագծի կատարողը ոչ այլ ոք, քան Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է՝ «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»: Բացի այդ, այս ընկերությունը պայմանագիր էր կնքել նաեւ քաղաքապետարանի հետ, որտեղ ասված է, թե «Գրիարը» կարող է այդ տարածքում կառուցել վերգետնյա շինություններ, որի դիմաց քաղաքապետարանին կվճարի 1 քմ-ի դիմաց 20 դոլար: Այսինքն՝ բավական է 1քմ-ի դիմաց 20 դոլար վճարել, ու իրավունք ունի իրացման տարածքում թեկուզ 100 հարկանի շենք կառուցել: Իհարկե, «Գրիարն»՝ ի դեմս ԱԱԾ պետի տեղակալի ու ԴԱՀԿ աշխատակից Յորդանյանի, անգամ 16 հարկանի շենք կառուցելու հարցում մեծ պրոբլեմների առաջ է կանգնել արդեն այսօր: Բանն այն է, որ շենքի հիմքերը փորելիս պարզվել է, որ Երեւանի կենտրոնում կառուցվող այս շենքերի տակով ստորգետնյա ջրեր են հոսում, մինչդեռ «Գրիարը» շինարարությունը սկսել էր առանց որեւէ հետազոտությունների կամ հիմնավորման՝ այն դեպքում, երբ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել ընդհանրապես չի կարելի զուտ քաղաքաշինական իմաստով: «Գրիարը» մտածել էր, որ դրա ճարը կարելի է տեսնել, ու արագորեն սկսել էր ջուրը քաշել, բետոն լցնել, բայց չէր հասցրել՝ ջրերը նորից դուրս էին հորդել: Հիմա այդ տարածքներից վտարված բնակիչները չարախնդում են՝ առանց համապատասխան հիմնավորումների ու հոսող ջրի վրա կառուցվող այս շենքերում ապրելու համար ո՞ր «էլիտար» մարդն է փող տալու: Ի դեպ, այն, որ նշված տարածքն իրացնելու մեջ անմիջականորեն ներգրավված են ԱԱԾ տեխնիկան ու աշխատուժը՝ վկայում են վտարված բնակիչները: Ավելին, նրանց ասելով, երբ պարզ էր դարձել, որ կառուցվող բազմահարկերի հիմքերը ջրով են ողողվում, ԱԱԾ պետի տեղակալ Գ. Հարությունյանը մեկ շաբաթ շարունակ աշխատանքը թողած՝ ամեն առավոտ գալիս էր հետեւելու շինարարության ընթացքին ու «պրարաբություն» էր անում: Իհարկե, ասել, թե Երեւանի Կենտրոնում շինարարություն անելը Գ. Հարությունյանի միակ բիզնեսն է՝ չափազանցված կլիներ: Ըստ մեր աղբյուրների, նա դեռ վաղուց հասցրել է գնել մի շարք առողջարաններ՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզնիում: Բացի այդ, նա ունի նաեւ քարի հանք՝ Սեւանի մայրուղու վրա: Ավելին, վտարված բնակիչների կողմից անցկացված «ներքին հետաքննության» արդյունքում պարզվել է նաեւ, որ Գ. Հարությունյանը այլ բիզնես էլ ունի. նա Երեւանի տրամվայի ապամոնտաժված գծերը ՀՀ-ից արտահանում է որպես մետաղ ու դրա փոխարեն երկաթյա արմատուրաներ է ներկրում իր շինարարությունն առաջ տանելու համար: Արդյո՞ք պետական կարիքներ ասելով ՀՀ իշխանությունները նկատի են ունեցել առանձին մարդկանց, յուրայինների ու մասնավորապես՝ ԱԱԾ պետի տեղակալ Գ. Հարությունյանի եւ նրա «կատարածու» փեսայի բիզնես-շահերը՝ «Պետական կարիքների զոհեր» հ/կ անդամների համար պարզ է ու միանշանակ՝ այո:

Advertisements

Leave a comment

Ծաղկաձոր քաղաքի 4-րդ հատվածի դահուկուղու եւ 2 ավտոկայանատեղի կառուցում

(Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ)

Արժեք 6 522 199,93 USD
Հովանավոր(ներ) Հայաստանի Հանրապետություն

Սկիզբ
Ավարտ 2006
Ստատուս Ավարտված

Ծրագրի մասին

Leave a comment

Construction of Tsaghkadzor-4 funicular ski tracks and two garages

cost: 6 522 199,93 USD
donor(s)/sponsor(s): Republic of Armenia

start date:
end date: 2006
status: Completed

Background:

Leave a comment