Archive for November, 2003

Գումար, ինչպես միշտ, չի պարտադրվում

(Աղբյուրը՝ «Առավոտ»

Հեղինակ՝ Հ.Բ.)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանն իրենց մասնակցությունն են որոշել ունենալ մայրաքաղաքի որոշ դպրոցներ: Մեր տեղեկություններով, դրանում առնչություն չունի ոչ քաղաքապետարանի կրթության վարչությունը, ոչ էլ ԿԳ նախարարությունը: Այսինքն՝ վերջիններիս կողմից դպրոցները հրահանգ, ըստ ամենայնի, չեն ստացել, եւ այս հարցում դպրոցների տնօրենները սեփական նախաձեռնությամբ են հանդես գալիս: Ըստ ամենայնի, տնօրենների համար սա ինքնագովազդ է, որ իրականացվում է դարձյալ աշակերտների հաշվին: Երեկ խմբագրություն ահազանգով դիմած մի ծնող ասում էր, որ թիվ 132 դպրոցում յուրաքանչյուր դասարանից «Հայաստան» հիմնադրամի համար 3000-ական դրամ են հավաքում: Մենք կարողացանք խոսել միայն դպրոցի փոխտնօրեն Մանուկյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ որեւէ գումար չի պարտադրվել երեխաներին, պարզապես աշակերտներին առաջարկվել է՝ ըստ ցանկության 10, 20 դրամ հավաքել, ով ինչքան կարող է: Մի խոսքով, ստացանք նույն պատասխանը, ինչ ամեն անգամ, դրամահավաքության ահազանգերից հետո՝ այս կամ այն դպրոցի ղեկավարից:

Leave a comment