ՊՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՍՆԱ՞ՆԿ

(Աղբյուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն», No 330 (ինտերնետային No 490

Հեղինակ՝ Նորայր Ազատյան)

Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում ծանր իրավիճակ է ստեղծվել: Մինչ ամբողջ երկիրը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ՊՆ-ն «յան տված» կոռումպացվում է: Արդեն հայտնի է, որ ՊՆ-ն մտադիր է սնանկացման եզրին գտնվող «Նեյտրոն» ՓԲԸ-ն վաճառել ղարաբաղյան ծագումով մի մարդու՝ Դավիթ Գրիգորյանին: ՊՆ-ում ոչ ոք չգիտի, թե ով է այս մարդը, որը մտադիր է գնել նաեւ «Էլեկտրոնը»: ՊՆ-ում կասկածներ կան, որ այս գնումների գործում խառն է ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության պետ Պավել Շադյանի մատը: Այստեղ ասում են, որ Դավիթ Գրիգորյան կոչվածն իբր թե առողջացման ծրագրեր է ներկայացրել եւ պարտավորվելու է ֆինանսական ներդրումներ անել այդ գործարաններում: Բարձրաստիճան զինվորականները համոզված են, որ մոտ ապագայում Դավիթ Գրիգորյանը պահանջելու է «Նեյտրոնի» եւ «Էլեկտրոնի» ամբողջական կառավարումը, ընդհուպ պահանջելու է սեփականաշնորհում: ՊՆ-ում ասում են, որ այդ հիմնարկները գտնվում են նախարարության հաշվեկշռում եւ հավանաբար այնտեղ փող է լվացվում:

Որոշ բարձրաստիճան զինվորականներ խոսում են իրենց շուրջը ծաղկող կաշառակերության մասին: «ՊՆ-ում ոլորտից ոլորտ թուղթ տանել-բերելը փող արժե»,-ասում է նրանցից մեկը: Այդ առումով մատնանշվում է հանրահայտ Պավել Շադյանի անունը, որը վավերացնում է սպառազինության ֆինանսավորման բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը: Չար լեզուներն ասում են, որ, օրինակ, հակաօդային պաշտպանության միջոցների վերանորոգման կամ ձեռքբերման գործընթացը բարեհաջող ավարտ չի ունենում, եթե մեր հերոսը գումար չի վերցնում: Խնդիրն այն է, որ այդ միջոցների համար պատասխանատու են երկու փոխնախարար՝ Յուրի Խաչատուրովը եւ Ալիկ Միրզաբեկյանը: Նրանք կատարողների հետ կնքում են պայմանագրերը, իսկ Շադյանը դրանց կատաման ընթացքի պատասխանատուն է: Կատարողները աշխատանքի կատարումը հավաստող փաստաթուղթը բերում-տալիս են Շադյանին, որպեսզի վերջինս վավերացնի այն: Դրանից հետո այդ փաստաթուղթն ըստ ոլորտների պետք է ստորագրեն նաեւ հիշյալ երկու փոխնախարարները: Միայն դրանից հետո է փողը փոխանցվում հանձնարարությունը կատարողներին: Զրահատանկային ոլորտի կատարողներից մեկը հավաստում է, որ ինքը իր կատարած աշխատանքի դիմաց գումար ստանալու համար մի քիչ փող է «թափել»: Չարենցավանի գործարաններից մեկի աշխատողները նույնպես նույն բանն են հաստատում: Իսկ պարոն Շադյանն ի՞նչ է անում այդ գումարները: Չար լեզուները ոչինչ չեն ասում: Հայտնի է, որ Դավիթաշենի կամրջի աջ կողմում նա երկու հարկանի մի առանձնատուն է կառուցում: Ընդհանրապես, պարոն Շադյանի ուսերին շատ հոգսեր են ծանրացած: ՊՆ-ում հավատացնում են, որ նա նաեւ ռուսական բանակից զինվորական թոշակ է ստանում եւ տարին առնվազն մեկ անգամ ՊՆ հաշվին գործուղում ձեւակերպելով մեկնում է Մոսկվա այդ թոշակն ստանալու համար: Վերադառնալով Երեւան նա շարունակում է պաշտոնավարել ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության պետի պաշտոնում: Սա մեղմ ասած տարօրինակ է ազգային անվտանգության տեսանկյունից: Ո՞ր երկրի բանակի ներկայացուցիչն է նա: Նրա ուսերին է ծանրացած նաեւ Աբովյան-Սեւան ջեռուցման ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը համակարգողի գործը: ՊՆ մեր աղբյուրները հավատացնում են, որ այդ գործում խառն է նաեւ Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղաների մատը: Ի դեպ, մի առիթով պարոն Շադյանը հայտարարել է, որ նման գործերում ինքը Սերժ Սարգսյանի վստահելի մարդն է, «Սերժի արկաթ ծախողը»: Այնուամենայնիվ, պարոն Շադյանը ՊՆ-ում «ձեռք է տալիս» նաեւ փոխնախարարներին: Ասենք, կադրերի մասով ոմանց գումարով կոչում տալը նույնպես համակարգվում է մեր հերոսի կողմից:

Այսօր Պավել Շադյանը Չարենցավանի «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի լուծարային հանձնաժողովի լիազորն է ՊՆ կողմից: Չարենցավանում խոսում են, որ ՀՀ նախագահի վերջին ընտրություններում գործարանը 60 միլիոն դրամ է ստացել, «վերագործարկումը կազմակերպելու նպատակով»: Չարենցավանցիներն ասում են, որ ոչ մի վերագործարկում էլ չի եղել: Գումարը բաժանվել է չարենցավանցիներին, որպեսզի քվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այս պահին գործարանը պարապ է ճիշտ այնպես, ինչպես նախագահի ընտրություններից առաջ: Չարենցավանում խոսում են նաեւ այն մասին, որ 88 միլիոն դրամ է բաժանվել չարենցավանցիներին ԱԺ ընտրություններից առաջ՝ կրկին «վերագործարկումը կազմակերպելու նպատակով»: Գործարանի տված արտադրանքը հունվարից մինչեւ հիմա չի անցնում երկու տասնյակ միլիոն դրամից: Ի դեպ, գործարանը պետական բյուջեին մինչեւ հիմա պարտք է մոտ 1 միլիարդ դրամ:

Ընդհանրապես, այսպես ասած, սնանկացման եզրին գտնվող ՊՆ-ն լուրջ միջոցներ է ձեռնարկում այդ պրոբլեմին վերջ տալու համար: Փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու հոգի ցորենի գործ են անում Ադրբեջանից գրաված հարավային բոլոր շրջանների (Զանգելան, Ղուբաթլի, Հորադիզ, Ջեբրայիլ եւ Ֆիզուլի) իրենց բերրիությամբ աչքի ընկնող այն հողերում, որտեղ նախկինում խաղող էր աճեցվում: Այդ տարածքներում հողերի մի մեծ հատված, այնքան, որքան մշակվում է վերը թվարկված մի քանիսի հովանավորությամբ, իրացվում է Սերժ Սարգսյանի կողմից: Հաշվել են, որ այդ հողերից նախարարն իր հերթին եւ մյուսները միասին վերցրած տարեկան աշխատում են մոտ 12 միլիոն դոլար:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: