Archive for October, 2003

ՊՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՍՆԱ՞ՆԿ

(Աղբյուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն», No 330 (ինտերնետային No 490

Հեղինակ՝ Նորայր Ազատյան)

Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում ծանր իրավիճակ է ստեղծվել: Մինչ ամբողջ երկիրը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ՊՆ-ն «յան տված» կոռումպացվում է: Արդեն հայտնի է, որ ՊՆ-ն մտադիր է սնանկացման եզրին գտնվող «Նեյտրոն» ՓԲԸ-ն վաճառել ղարաբաղյան ծագումով մի մարդու՝ Դավիթ Գրիգորյանին: ՊՆ-ում ոչ ոք չգիտի, թե ով է այս մարդը, որը մտադիր է գնել նաեւ «Էլեկտրոնը»: ՊՆ-ում կասկածներ կան, որ այս գնումների գործում խառն է ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության պետ Պավել Շադյանի մատը: Այստեղ ասում են, որ Դավիթ Գրիգորյան կոչվածն իբր թե առողջացման ծրագրեր է ներկայացրել եւ պարտավորվելու է ֆինանսական ներդրումներ անել այդ գործարաններում: Բարձրաստիճան զինվորականները համոզված են, որ մոտ ապագայում Դավիթ Գրիգորյանը պահանջելու է «Նեյտրոնի» եւ «Էլեկտրոնի» ամբողջական կառավարումը, ընդհուպ պահանջելու է սեփականաշնորհում: ՊՆ-ում ասում են, որ այդ հիմնարկները գտնվում են նախարարության հաշվեկշռում եւ հավանաբար այնտեղ փող է լվացվում:

Որոշ բարձրաստիճան զինվորականներ խոսում են իրենց շուրջը ծաղկող կաշառակերության մասին: «ՊՆ-ում ոլորտից ոլորտ թուղթ տանել-բերելը փող արժե»,-ասում է նրանցից մեկը: Այդ առումով մատնանշվում է հանրահայտ Պավել Շադյանի անունը, որը վավերացնում է սպառազինության ֆինանսավորման բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը: Չար լեզուներն ասում են, որ, օրինակ, հակաօդային պաշտպանության միջոցների վերանորոգման կամ ձեռքբերման գործընթացը բարեհաջող ավարտ չի ունենում, եթե մեր հերոսը գումար չի վերցնում: Խնդիրն այն է, որ այդ միջոցների համար պատասխանատու են երկու փոխնախարար՝ Յուրի Խաչատուրովը եւ Ալիկ Միրզաբեկյանը: Նրանք կատարողների հետ կնքում են պայմանագրերը, իսկ Շադյանը դրանց կատաման ընթացքի պատասխանատուն է: Կատարողները աշխատանքի կատարումը հավաստող փաստաթուղթը բերում-տալիս են Շադյանին, որպեսզի վերջինս վավերացնի այն: Դրանից հետո այդ փաստաթուղթն ըստ ոլորտների պետք է ստորագրեն նաեւ հիշյալ երկու փոխնախարարները: Միայն դրանից հետո է փողը փոխանցվում հանձնարարությունը կատարողներին: Զրահատանկային ոլորտի կատարողներից մեկը հավաստում է, որ ինքը իր կատարած աշխատանքի դիմաց գումար ստանալու համար մի քիչ փող է «թափել»: Չարենցավանի գործարաններից մեկի աշխատողները նույնպես նույն բանն են հաստատում: Իսկ պարոն Շադյանն ի՞նչ է անում այդ գումարները: Չար լեզուները ոչինչ չեն ասում: Հայտնի է, որ Դավիթաշենի կամրջի աջ կողմում նա երկու հարկանի մի առանձնատուն է կառուցում: Ընդհանրապես, պարոն Շադյանի ուսերին շատ հոգսեր են ծանրացած: ՊՆ-ում հավատացնում են, որ նա նաեւ ռուսական բանակից զինվորական թոշակ է ստանում եւ տարին առնվազն մեկ անգամ ՊՆ հաշվին գործուղում ձեւակերպելով մեկնում է Մոսկվա այդ թոշակն ստանալու համար: Վերադառնալով Երեւան նա շարունակում է պաշտոնավարել ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության պետի պաշտոնում: Սա մեղմ ասած տարօրինակ է ազգային անվտանգության տեսանկյունից: Ո՞ր երկրի բանակի ներկայացուցիչն է նա: Նրա ուսերին է ծանրացած նաեւ Աբովյան-Սեւան ջեռուցման ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը համակարգողի գործը: ՊՆ մեր աղբյուրները հավատացնում են, որ այդ գործում խառն է նաեւ Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղաների մատը: Ի դեպ, մի առիթով պարոն Շադյանը հայտարարել է, որ նման գործերում ինքը Սերժ Սարգսյանի վստահելի մարդն է, «Սերժի արկաթ ծախողը»: Այնուամենայնիվ, պարոն Շադյանը ՊՆ-ում «ձեռք է տալիս» նաեւ փոխնախարարներին: Ասենք, կադրերի մասով ոմանց գումարով կոչում տալը նույնպես համակարգվում է մեր հերոսի կողմից:

Այսօր Պավել Շադյանը Չարենցավանի «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի լուծարային հանձնաժողովի լիազորն է ՊՆ կողմից: Չարենցավանում խոսում են, որ ՀՀ նախագահի վերջին ընտրություններում գործարանը 60 միլիոն դրամ է ստացել, «վերագործարկումը կազմակերպելու նպատակով»: Չարենցավանցիներն ասում են, որ ոչ մի վերագործարկում էլ չի եղել: Գումարը բաժանվել է չարենցավանցիներին, որպեսզի քվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այս պահին գործարանը պարապ է ճիշտ այնպես, ինչպես նախագահի ընտրություններից առաջ: Չարենցավանում խոսում են նաեւ այն մասին, որ 88 միլիոն դրամ է բաժանվել չարենցավանցիներին ԱԺ ընտրություններից առաջ՝ կրկին «վերագործարկումը կազմակերպելու նպատակով»: Գործարանի տված արտադրանքը հունվարից մինչեւ հիմա չի անցնում երկու տասնյակ միլիոն դրամից: Ի դեպ, գործարանը պետական բյուջեին մինչեւ հիմա պարտք է մոտ 1 միլիարդ դրամ:

Ընդհանրապես, այսպես ասած, սնանկացման եզրին գտնվող ՊՆ-ն լուրջ միջոցներ է ձեռնարկում այդ պրոբլեմին վերջ տալու համար: Փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու հոգի ցորենի գործ են անում Ադրբեջանից գրաված հարավային բոլոր շրջանների (Զանգելան, Ղուբաթլի, Հորադիզ, Ջեբրայիլ եւ Ֆիզուլի) իրենց բերրիությամբ աչքի ընկնող այն հողերում, որտեղ նախկինում խաղող էր աճեցվում: Այդ տարածքներում հողերի մի մեծ հատված, այնքան, որքան մշակվում է վերը թվարկված մի քանիսի հովանավորությամբ, իրացվում է Սերժ Սարգսյանի կողմից: Հաշվել են, որ այդ հողերից նախարարն իր հերթին եւ մյուսները միասին վերցրած տարեկան աշխատում են մոտ 12 միլիոն դոլար:

Leave a comment

Ամենազոր գեներալը

Հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան

(Աղբյուր՝ «Հետք»)

Գեներալ Լեւոն Երանոսյանը մեր զորամասերից մեկի հրամանատարն է: Ժամանակին նա գեներալ Մանվել Գրիգորյանի թիկունքի գծով տեղակալն էր: 96-97-98 թթ.-ին Լեւոն Երանոսյանը հայտնի էր Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացրած անտառահատումներով եւ Հայաստան փայտանյութ տեղափոխելով:
Այժմ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալել «Մաքս գրուպ» ընկերությունը, Միացյալ նահանգներից, Լիբանանից եկած հայ գործարարներ: Այս տարածքներում դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել էր ոռոգման ջրի հրաշալի ցանց: Բոլոր գյուղերն ապահովված էին ոռոգման ջրով: Խորհրդային զինվորական քարտեզների վրա մանրամասն նշված էր, թե որ մասով ինչ տրամագծի, ինչպիսի խողովակներ են անցնում եւ այլ մանրամասներ: Օգտագործելով այդ քարտեզի տվյալները` գեներալ Երանոսյանը հողի տակից հանում է այդ խողովակները եւ արտահանում անհայտ ուղղությամբ: Մեր ուսումնասիրությունների համաձայն դրանց մի մասը հայտնվում է Հայաստանի շուկայում, մյուս մասն էլ տեղափոխվում` Պարսկաստան: Այժմ հանվում են 800 մմ խողովակները: Բնականաբար, այդ աշխատանքների ժամանակ օգտագործվում է բանակի տեխնիկան, եւ շահագործվում են զինվորները: Ըստ մեր տվյալների վերոնշյալ գործարարները այդ գործողությունները կանխելու նպատակով դիմել են Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սակայն պատասխանն եղել է մոտավորապես այսպիսին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Ղարաբաղի կառավարությունում այս տարածքների համար պատասխանատու է Սերժ Ամիրխանյանը` Անուշավան Դանիելյանի խորհրդականը: Հենց նա էլ զբաղվում այս տարածքների վերաբնակեցման խնդիրներով: Սերժ Ամիրխանյանը նույնպես ոչինչ չի կարողացել անել: Ամենազավեշտալին այն է, որ մի կողմից Ղարաբաղի իշխանությունները հսկայական միջոցներ են ներդնում այդ տարածքի գյուղերը վերաբնակեցնելու համար, մյուս կողմից ավերվում է այդ գյուղերը վերաբնակեցնելու առաջին նախապայմաններից մեկը` ոռոգման ջրի համակարգը: Մեր ունեցած տվյալների համաձայն` գործարարներն այս խնդրով դիմել են նաեւ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Leave a comment

No one can stop the general

Author: Edik Baghdasaryan

(Source: Hetq.am)

The Max Group-Armenian businessmen from the United States and Lebanon-does business in the territories liberated by Nagorno Karabakh. In Soviet times, an excellent irrigation network was built in the area, supplying every village with water for their crops. The pipelines’ routes, diameters, and other details were accurately marked on Soviet military maps. Today, General Levon Yeranosyan, the commander of one of our military units, is using these maps to dig up the pipes and send them off various directions. We have discovered that some of the pipes turn up on the Armenian market, and the rest goes to Iran. At the moment, they’re working on pipes with a diameter of 800 millimeters. Naturally, Army equipment and military personnel are being used for the job.

We’ve been informed that the Max Group asked President Arkady Ghukasyan and Prime Minister Anushavan Danielyan of Nagorno Karabakh to stop the general. But their response was, more or less, that there was nothing they could do to stop the general. Within the Karabakh government, Serge Amirkhanyan is the man responsible for the territories in question, taking care of resettlement issues as well. But he hasn’t been able to do anything about the pipes, either. It’s ridiculous that on the one hand, the Karabakh government invests huge amounts of money to settle the villages in those territories, and on the other hand, one of the most important preconditions for doing so- the irrigation system – is being destroyed.

Leave a comment