Տոկոսի տակ չեն

(Աղբյուրը՝«Հայկական ժամանակ» օրաթերթ

Հեղինակ՝ Արմեն Մկրտչյան)

 

Կապանցի զոհված ազատամարտիկների կանայք հաճախ են այս կամ այն պետական մարմիններից բողոքելու առիթ ունենում: Այս անգամ նրանց բողոքը«Հայաստան» համահայկական հիմնադրամից է:

Հիմնադրամից՝ զոհված ազատամարտիկների երեխաներին ամեն ամիս, մինչեւ նրանց չափահաս դառնալը, պիտի հատկացվի 2000-ական դրամ: Սակայն արդեն 18 ամիս է, ինչ այդ գումարները չկան: Ազատամարտիկների կանայք նախ ըմբռնումով մոտեցան, իրենց իսկ խոսքերով ասած ՝«մտածում էինք, որ հիմնադրամն էլ է բյուջեի օրն ընկել»: Հանրային հեռուստատեսությամբ լսելով, որ «Իզմիրյան» հիմնադրամը 50.000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ այդ գումարները վճարելու համար, համբերում են եւս մեկ-երկու ամիս: Սպասելով ու այդպես էլ գումարները չստանալով՝ օգոստոսի 23-ին զանգում են«Հայաստան» համահայկական հիմնադրամ: «Մի աղջիկ էր, որը չներկայացավ ու ասաց, որ չնայած տնօրենը զբաղված է, բայց ինքը կարող է օգնել»,-պատմում է զոհված ազատամարտիկի այրի, 2 երեխաների մայր Անահիտ Համբարձումյանը: «Հետո այդ աղջիկը պատասխանեց, որ այդ գումարները տոկոսի տակ են դրել, ու շահույթից նպաստները կվճարվեն»,-շարունակեց տիկին Անահիտը: Նման պատասխանից զոհված ազատամարտիկների կանայք զարմացել են: «Չենք հասկանում, մեր հաշվին հիմնադրամը ուզում է հարստանա՞լ: Եթե այդպիսի նպատակ ունեն, թող էդքան ճանապարհներ, գործարաններ են վերանորոգում, կառուցում, էդ գումարները տոկոսի տակ դնեն, ոչ թե մեր չնչին 2000-ական դրամները»,-ասացին նրանք: Ըստ կանանց, հիմնադրամի նախկին տնօրենը՝ Մանուշակ Պետրոսյանը, օգոստոս ամսին նույնիսկ կրկնապատկում էր հատկացվելիք գումարը, քանի որ նոր ուսումնական տարի էր սկսվում: «Մենք չենք ասում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը սուրբ էր, բայց մեր իրավունքներն ու արտոնությունները գոնե ինչ-որ չափով նախկինում պահվում էին»,-ասացին կանայք ու շարունակեցին, որ չնայած առողջապահական հիմնարկներում զոհված ազատամարտիկների երեխաները անվճար պիտի սպասարկվեն, բայց գումարներ պահանջում են: Էլեկտրաէներգիայի վարձավճարը կիսով էին մուծում նախկինում, իսկ հիմա՝ ամբողջապես: «Հարգանքն է կորել, պետությունն է մոռացել մեզ: Մի՞թե կարելի է 5720 դրամ թոշակով երեխաներ պահել, դպրոց ուղարկել, հագուստ գնել ու գոյատեւել»,-ասացին զոհված ազատամարտիկների կանայք: Նշենք, որ Կապանում նման նպաստ ստացող 173 երեխա կա:

Հ.Գ. Երեկ մեզ հաջողվեց այս հարցով մեկնաբանություն ստանալ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հիմնադրամի լրատվական բաժնի պատասխանատու Տիգրան Պասկեւիչյանն ասաց, որ այդ գումարները ոչ թե տոկոսի տակ են դրված, այլ «1999-ի ամռանից այդ ծրագիրը ժամանակավորապես ընդհատվել էր՝ միջոցների բացակայության պատճառով»: Հարցը լուծելու համար հիմնադրամում ստեղծվել են մի շարք անձեռնմխելի ֆոնդեր: Հրայր Հովնանյանը 500 հազար դրամով ստեղծել է «Ի հիշատակ Գարեգին Առաջին վեհափառ հայրապետի» անձեռնմխելի հիմնադրամը: Ներդրումներ են կատարել նաեւ Գրիգոր եւ Դանիել Շահինյաններն ու տիկին Պոլ Զեքյանը: Բայց այդ գումարինհիմնադրամը, բնականաբար, այս պահին իրավունք չունի ձեռք տալ: Սակայն «Իզմիրյան» հիմնադրամը պարտավորվել է 13 տարի շարունակ տարեկան 2 անգամ վճարել զոհված ազատամարտիկների անչափահաս երեխաների 2000-ական դրամ-նպաստները: Ըստ Տիգրան Պասկեւիչյանի, ազատամարտիկների երեխաների մարտ ամսվա գումարն արդեն փոխանցվել է եւ առաջիկա օրերի ընթացքում տեղ կհասնի:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: