300 ՀԱԶԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ

(Աղբյուր՝ Առավոտ

Ամսաթիվ՝ 1999)

 

Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնական կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով։ Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից։ Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։  Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար։ Քաղաքական պատճառներով գումարի տրամադրումը հետաձգվում էր։ Համայնքի ներկայացուցիչները միայն 1998 թ. աշնանը այցելեցին հայրենիք եւ բանկային կտրոնը հանձնեցին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Այս ընթացքում հունահայերն այցելեցին Լոռու մարզ։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի խոսքերով, ծախսվելու է նրանց հաստատած ծրագրերով։ «Փողը ծախսվում է, ինչպես իրենք են կամենում»։ Ըստ խոսնակի, գումարի ծախսումը վերահսկման տակ է։ Ֆինանսական միջոցների մի մասը հատկացվելու է Լոռու համայնքի դպրոցներին, մի մասը արտադրական ձեռնարկություններին։ «Առավոտի» հարցին պատասխանելիս պրն Գաբրիելյանը նշեց. «հունահայերի կողմից դրամի ծախսման ընթացքում որեւէ դժգոհություն չի արտահայտվել»։ 

 

Ա. Գ.

  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: