ԲԱՑ ՆԱՄԱԿ` «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊՐՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

(Աղբյուրը՝ Իրատես de facto/ Իրավունք de facto/Իրավունք

Բաց նամակի հեղինակ՝ Լաուրա Բարսեղյան)

 

Ես 63 տարեկան եմ: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Մոսկվայում, վերադարձել եմ Հայաստան եւ 40 տարուց ավել աշխատել եմ տարբեր նախագծային ինստիտուտներում? որպես գլխավոր մասնագետ: Մասնակցել եմ Երեւան քաղաքի շատ եւ շատ գեղեցիկ շինությունների նախագծմանը եւ այժմ էլ նայելով դրանց? հպարտանում եմ: Ժամանակին վարձատրվել եմ նորմալ եւ ապրել բարվոք: Այժմ թոշակառու եմ, ստանում եմ 3760 դրամ (ոչ դոլար) թոշակ: Իմ շատ հայրենակիցների պես իմ «հարազատ» պետության կողմից օրը ցերեկով թալանվեցի? զրկվեցի խնայդրամարկղում գտնվող իմ համեստ կուտակումներից:

1992թ. ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մեր առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին. «Յուրաքանչյուր մարդ ազատ, անկախ հայրենիքի բարգավաճման համար հիմնադրամին հանձնի 1 գրամ ոսկի»: Ես հանձնեցի ոչ թե 1, այլ 6 գրամ ոսկի:

Շատ հայրենակիցների պես ես էլ հիասթափություն ապրեցի իմ ընտրած նախագահից եւ իշխանության եկածներից, աղքատացա, տարա մութը, ցուրտը, սովը: Ղարաբաղյան պատերազմում կորցրեցի շատ ազնվագույն հարազատ երիտասարդների, տեսա իմ ժողովրդի նոր արտագաղթը: Տեսա եւ տեսնում եմ? ինչպես քաղաքի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) բարձրանում են հայտնի չէ ինչպես, միանգամից հարստացածների բարձրահարկ սեփական դղյակները (այդ թվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի սեփական դղյակը):

Եվ հիմա թերթերից իմանում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կլանի անունով «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեծ գումար է փոխանցվել Արեւմտյան Եվրոպայի մի շարք անձնական հաշվեհամարների վրա:

Պրն Րաֆֆի Հովհաննիսյան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից մեկը? ես Ձեզանից պահանջում եմ?

1. կատարել ծառայողական քննություն այս փաստի վերաբերյալ.

2. փաստերը հաստատվելու դեպքում հրապարակել բոլոր թալանչիների անունները? առանց բացառության եւ հարուցել նրանց նկատմամբ քրեական գործ:

Եթե այս բոլորը չարվի, ես պահանջում եմ (եւ ոչ խնդրում) ինձ վերադարձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին իմ նվիրատվությունը? 6,086 գրամ ոսկին:

Նվիրատվության հ. 1956 անդորրագրի պատճենը ներկայացնում եմ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

ԼԱՈՒՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Գ.- Դիմում եմ հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել են նվիրատվություն. եթե ձեզ մտահոգում է ձեր նվիրատվության ճակատագիրը, խնդրում եմ ուղարկել նվիրատվության անդորրագրի պատճենը «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրություն? Լաուրա Բարսեղյանի անունով:

Advertisements
  1. Leave a comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: